News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ դժվար չէ պատկերացնել, թե առաջիկայում ինչ  է կատարվելու «Ժառանգություն» կուսակցության հետ, որը պահանջել էր, որպեսզի միասնական շտաբի մասին համաձայնագիրը ստորագրեն  4 կուսակցությունների` ՀՅԴ-ի, Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» դեմքերը:

«Ժառանգության պայմանը երեկ տեղի ունեցած նիստում չէր ընդունվել, մասնավորապես ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի կողմից, եւ «Ժառանգության» ներկայացուցիչը հեռացել էր շտաբից:

Խնդիրն այստեղ այն է, թե ինչքանով է ռացիոնալ «Ժառանգության» առաջարկը: Հենց միայն այն, որ շտաբին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան»-ը, արդեն իսկ «Ժառանգության» առաջարկը դարձնում է ռացիոնալ, քանի որ այդ կուսակցությունը, հայտարարելով ազատ եւ արդար ընտրությունների ջատագով լինելու մասին, շարունակում է ոչ միայն ինքը զբաղվել ընտրակաշառքներ բաժանելով` իհարկե պաշտոնապես հերքելով  այդ ամենը, այլեւ մնալով ընտրական գործընթացը համատարած կեղծիքով սկսած ՀՀԿ-ի հետ միեւնույն կոալիցիայի մեջ:

Քիչ չէ այն հավանականությունը, որ ԲՀԿ-ն ընդամենը միասնական շտաբով շանտաժում է ՀՀԿ-ին` իր համար թողնելով, իհարկե, նաեւ նահանջի տեղ`  չդնելով Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը: Ահա այդ պայմաններում «Ժառանգության» առաջարկը ոչ միայն ռացիոնալ է, այլեւ  թերեւս պետք է արժանանա մյուս ընդդիմադիր ուժերի, հատկապես` Հայ ազգային կոնգրեսի հավանությանը, քանի որ հենց Կոնգրեսն էր, որ, օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրության այդպես էլ չստացավ Բարգավաճ Հայաստանի» սպասված աջակցությունն ու ընդամենը բախվեց ԲՀԿ կրավորական կեցվածքին:

Այդ ամենից հետո ԲՀԿ առաջ պատասխանատվության ամենաբարձր նշաձող չդնելը կնշանակի վտանգի տակ դնել հասարակության վստահության վերջին նշույլները: Խնդիրն այն է, որ նախաձեռնության գինը չափազանց բարձր է` որակի հարցում ամենայն մանրակրկիտություն չցուցաբերելու համար»,- գրում է «Ժամանակ» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ