News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորդի» (HSYK) փոխնախագահ Ահմեդ Համսիջին լրագրողների հետ հանդիման ժամանակ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ուսումնասիրության զեկույցից մի քանի մանրամասն է հայտնել:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Ահմեդ Համսիջին հայտնել է, թե Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազի եւ հանրապետական դատախազ Հիքմեթ Ուսթայի դեմ կարգապահական հետաքննություն է սկսվել:

HSYK-ի փոխնախագահը շեշտել է, թե Դինքի սպանության գործով դատավորի եւ դատախազի դեմ հետաքննությունը սկսվել է մամուլում նրանց հայտարարությունների հիման վրա: Ահմեդ Հասիմջին հիշեցրել է դատավորի. «չեմ կարող ասել, թե Դինքի սպանության մեջ հանցախումբ չկա, բայց…» եւ դատախազի. «հանցախումբ էլ կա, փաստեր էլ ու մի բան էլ ավել, ուղղակի դատարանը դրանք չի ուսումնասիրել» արտահայտությունները:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ