News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Հայկ Սուլթանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նա ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի դեմ առաջադրված միակ թեկնածուն էր, եւ Բալասանյանն այժմ մնաց առանց մրցակցի:

Նշենք, որ Հայկ Սուլթանյանը բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչն է: Նա ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ հանելու է իր թեկնածությունը:

41 ընտրատարածքներից առայժմ միայն երկուսում է, որ թեկնածուն այլընտրանք չունի: Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքում ապրիլի 10-ին ինքնաբացարկ էր հայտարարել ինքնառաջադրված, անկուսակցական, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը: Այդ ընտրատարածքում առաջադրվել է Բալասանյանի հարազատ կուսակցության ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ