News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ապրիլի 13-ին, Էջմիածնում ընտրարշավի ժամանակ ծնկի է իջել ժողովրդի առաջ:

Ելույթի ժամանակ ԲՀԿ ղեկավարը անդրադարձել է մի հարցի, որը, նրա խոսքով շատերին է հուզում. «Այսօր բոլորը ասում են՝ Ծառուկյանը քաղաքականության մեջ որ մտել է, ի՞նչ է ուզում։ Ծառուկյանն իր համար ոչինչ չի ուզում, Ծառուկյանն ուզում է, որ մարդիկ զբաղմունք ունենան, որ մարդիկ լավ ապրեն, որ արտագաղթի ճանապարհը մոռանան, որ երիտասարդները չընկճվեն, չհիասթափվեն, իրենց գիտելիեին համապատասխան գործի արժանանան, որ կարողանան իրենց նպատակները կյանքի կոչել»,- նշեց նա Գագիկ Ծառուկյանը չանդրադարձավ իրենց նախընտրական ծրագրի դրույթներին՝ նշելով, որ դրանք բաժանված են բոլորին եւ իրենք ճարտար բառեր չեն ասելու, այլ անելու այն, ինչ կարող են։ Շատ սովորական ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսում աշխատելով, կայանալով, տեսնելով եւ կոլեկտիվին եւ ժողովրդին, եւ ամեն ինչը տեսնելով, գիտակցում է՝  ինչ է հարկավոր ժողովրդին, ինչը՝ ոչ»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։

ԲՀԿ նախագահը էջմիածնիցներին կոչ արեց  ակտիվորեն մասնակցել ընտրություններին, ձայնը տալիս «խաթր, բարեկամ հաշվի չառնել», քվեարկել այն ուժի օգտին, ում հետ իրոք հույսեր են կապում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ