News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանում եռաչափ  ֆորմատով «Տիտանիկից» հանել են այն տեսարանը, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարում է  մերկ Քեյթ Ուինսլեթին: Ինչպես տեղեկացնում է Los Angeles Times-ը, նման որոշում են կայացրել` վախենալով, որ հանդիսատեսը կփորձի ձեռք տալ մերկ կնոջը:

«Քանի որ եռաչափ էֆեկտները շատ բնական են,  վախենում ենք, որ հանդիսատեսները կփորձեն ձեռք տալ, իսկ դա մնացածներին թույլ չի տա հանգիստ դիտել ֆիլմը», - հայտարարել են Չինաստանի պետական հեռուստառադիոընկերության վարչությունում:

«Որպեսզի խուսափենք հանդիսատեսի միջեւ հնարավոր հակասություններից, մենք որոշել ենք կտրել մերկ տեսարանները»,- հայտնել է վարչությունը:

Ընդ որում, հիասթափված հանդիսատեսներից մեկը հայտնել է, որ սպասել է այդ կինոնկարը դիտելու հնարավորությանը գրեթե 15 տարի, սակայն ակնհայտ է, որ չի տենչացել սառցաբեկորները տեսնել: 

Կինոստուդիայի համար ավելի կարեւոր է դառնում չինական լսարանը, քանի որ երկիրը դարձել է հոլիվուդյան ֆիլմերի  առաջատար արտասահմանյան շուկաներից մեկը: Ջեյմս Քեմերոնի  «Տիտանիկ»  ֆիլմի եռաչափ տարբերակը վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում  հավաքել է 35 միլիոն դոլար, մանրամասնում է gazeta.ru-ն:

Երբ  «Տիտանիկը» Չինաստանում թողարկվել էր  14 տարի առաջ, այն ցուցադրել էին միայն 180 կինոթատրոններում: Այս շաբաթ  «Տիտանիկ 3D»-ն ցուցադրվել է 3,5 հազար կինոթատրոններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ