News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի սպանության գործը արդեն փոխանցվել է Հայաստանի քննչական գլխավոր վարչություն: NEWS.am–ի տեղեկությունnերով, Կարեն Եսայանի սպանության գործով մեկ հոգի արդեն ձերբակալվել է:

Ոստիկանությունից հաստատելով մեր տեղեկությունը՝ ձերբակալվածի ինքնության վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին՝ պատճառաբանելով, թե քննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Մեր աղբյուրը նշել էր, որ ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ