News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել երեւանյան ընտրողների հետ:

Մասնավորապես, Ծառուկյանը հանդիպել է Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջանների բնակիչներին: Ծառուկյանը ընտրողներին վստահեցրել է, որ սպասվելիք ընտրություններում խախտումներ չի հանդուրժի:

 «Մենք չպետք է ժողովրդին համոզենք, այլ` ներկայացնենք մեր աշխատանքը», - նշել է Ծառուկյանը` հավելելով, որ բնակչության վստահությունը այն բանի հետեւանք է, որ   «Բարգավաճ Հայաստանի» խոսքը գործից երբեք չի տարբերվել:

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 9 կուսակցական ուժեր: Մեծամասնական համակարգով առաջադրվել է 154 թեկնածու:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում կա 165 անուն: Ցուցակի առաջին եռյակում են  «Մուլտի գրուփ» կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ երկրորդ   նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Հայաստանի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:  «Բարգավաճ Հայաստանը»  իշխող կոալիցիայի կազմում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ