News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Կարեն Դեմրիճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Դրանք նկարագրված են ՀՀ Վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվության մեջ: ՎՊ վերահսկողությունն ընդգրկել է 2009-2011 թ. կեսեր ժամանակահատվածը:

Նշվել է, որ մետրոպոլիտենը մի շարք դեպքերում տարածքները վարձակալության է հանձնում իր իսկ կողմից հաստատված գնացուցակի նվազագույն գներից ցածր արժեքով:

Մասնավորապես` «Բարեկամություն» կայարանում «Մեդիամեդ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրվել է 8 քմ տարածք, 1 քմ-ն` 3,750 դրամով, այնինչ պետք է տրվեր 11 հազ. դրամով: Կամ «Զորավար Անդրանիկ» կայարանում Ա/Ձ Սուսաննա Սարգսյանին վարձակալությամբ տրվել է 5քմ տարածք, 1 քմ-ը` 5,000 դրամով, այնինչ պետք է տրվեր 11 հազ. դրամով եւ այլն:

Բացի այդ` վարձակալական պայմանագրերի մի մասը պետական գրանցում չունի ու նոտարի կողմից չի վավերացվել:

Մի շարք խախտումներ են արձանագրվել նաեւ ապրանքների մատակարարման եւ վերանորոգման աշխատանքների իրականացման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ