News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիեւում, այսօր` ապրիլի 13-ին, կայացել է կլոր սեղան` «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը նախադեպ է ստեղծում» խորագրով: Միջոցառման նախաձեռնողը Ուկրաինայի թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանն է, հաղորդում է analitika.at.ua-ն:

Կլոր սեղանին մասնակցել են հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, լրագրողներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

Կլոր սեղանի արդյունքում ուոշում է կայացվել դիմել երկրի նախագահին եւ խորհրդարանին` խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ընթացքում, որպես ցեղասպանության օրինակ ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992թ ապրիլի 10» ֆիլմը:

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն սկսվել է 2005-ի մայիսի 19-ին, երբ Ղրիմի Գերագույն ռադան որոշել է ապրիլի 24-ը հռչակել հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր:

2010-ի ապրիլի 23-ին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, նաեւ Ուկրաինայի մի շարք ազգային համայնքներ դիմել են երկրի նախագահին եւ խորհրդարանին` խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ