News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է Գյումրիի Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանը, ով մեղադրվում է 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու արդյունքում հիվանդի մահվան պատճառ դառնալու մեջ:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ոստիկանության մամուլի ծառայությունից,  նրա դեմ Շիրակի մարզի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ( բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդի մահ):

2011 թվականի հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր  տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին, որի արդյունքում Հմայակ Մկրտչյանին տեղափոխել էին Գյումրիի Ճերմակ հիվանդանոց: Վիրաբույժ Հրանտ Ներսիսյանը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը, ինչի արդյունքում հիվանդն արնահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է  բժշկի մեղավորությունը: Այն նախատեսում է 2-6 տարի ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ