News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեկ` ապրիլի 13-ին Լոռիի մարզի փրկարարական վարչության դիսպետչերական կետում գրանցվել է հրդեհի 10 դեպք: Հրդեհներ են բռնկվել բնակելի տնակում, թերթի կրպակում, սակայն գերակշռող մասը կրկին անտառածածկ ու չոր խոտածածկ տարածքներում:

Մի քանի վանաձորցիներ, ովքեր սպասում են իրենց խոսքով ասած «անտառի սեզոնի բացմանը», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ այս տարի էլ իրենք զրկվեցին իրենց եկամտի միակ աղբյուրից:  «Ամբողջ անտառը վառեցին, էլ ոնց ենք գնալու մալինա ու մոշ հավաքենք…..», -դժգոհեցին նրանք, շարունակելով. «Երեւի մի քանիսին ձեռնտու չէ անտառը, կամ էլ հաճույք են ստանում վառելուց, թե դրա կայֆը որն ա, չեմ ջոկում….»:

Իրոք որ, Վանաձորցիներից շատերը սեզոնին իրենց ընտանիքը պահում են անտառի բերք ու բարիքով, ինչպես հատապտուղներ հավաքելով, այնպես էլ կանաչեղեն քաղելով, սակայն դատելով երեկվա հրդեհի պատկերից,դժվար թե կարողանան անտառ մտնել. «Այ որ էդ վառողի վզից բռնեն ու տանեն սաղ գիշեր ասեն դե ոնց վառել էս, նենց էլ մարի, մյուս անգամ նման պատկեր չէր լինի»,- դժգոհեց 62 ամյա տիկին Ռոզան, ով եւս չնայած իր տարիքին, սպասում է անտառի բացմանը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ