News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի քանի հայեր եւ թուրքեր են մասնակցել հինգշաբթի Վաշինգտոնում կազմակերպված միջոցառմանը` քննարկելու հայ-թուրքական երկխոսության ուղիները, տեղեկացնում է թուրքական «Today`s Zaman»-ը:

Միջոցառումը կազմակերպվել է «HasNa» քաղաքացիական հանրության խմբի կողմից:«HasNa»-ի վարչության անդամ եւ Վաշինգտոնի ազգային ռազմական քոլեջի գիտաշխատող  Օմեր Թաշպինարը կոչ է արել հայերին եւ թուրքերին խուսափել անցյալի վերքերը թարմացնող գործողություններից:Նա ասել է, թե  որոշ հայերի այն հայտարարությունները, թե Ցեղասպանության ճանաչումից հետո իրենք Թուրքիայից փոխհատուցում եւ տարածքներ են պահանջելու,  Թուրքիայում միայն ուժեղացնում  են «սպառնալիքի ընկալումը»:

Ըստ Թաշպինարի` երկխոսությունը սկզբում կարող է տեղի ունենալ Ցեղասպանության մասին հայերի պնդումն ընդունող թուրքերի եւ այն հայերի միջեւ, ովքեր 1915թ. իրադարձությունները Հոլոքոստի հետ չեն համեմատում:Նրա խոսքերը դժգոհություն են առաջացրել ներկա որոշ հայերի շրջանում: Մասնակից հայերից մեկը տարակուսանք է հայտնել այդ միջոցառումնապրիլի 24 –ի նախաշեմին կազմակերպելու առնչությամբ, իսկ մյուսը նկատել է, որ թուրքական պետությունը իր քաղաքացիներին  չի իրազեկոմ այդ հարցերի մասին:«HasNa»-ի անդամ ամերիկահայ  Մերի Էնն Քիբարյանն ասել է,  թե ինքը հանդես է գալիս հօգուտ երկու ժողովուրդների միջեւ երկխոսության` ավելացնելով, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության վերաբերյալ հայերի պնդումների ընդունումը  դրա համար պետք է նախապայման լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ