News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությունն անցնում է առանց միջադեպերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Զինված ուժերի Խաղաղապահ գումարտակի հրամանատար Արթուր Սիմոնյանը:

«Հայ խաղաղապահների ծառայությունն ընթանում է սովորական հունով: Թալիբների հարձակումը, բարեաբախտաբար, ոչ մի կերպ չի անդրադարձել մեր զինծառայողների վրա: Հայ խաղաղապահների տեղակայված վայրերում` Քունդուզում եւ Մազարի Շարիֆում ամեն ինչ խաղաղ է»,-ասաց Ա. Սիմոնյանը:

Նշենք, որ աֆղանցի թալիբներն ապրիլի 15-ին, Քաբուլում եւ մի քանի այլ վայրերում  համակարգված հարձակումներ են գործել պետական եւ միջազգային կազմակերպությունների դեմ: Մարտերի արդյունքում, Քաբուլում եւ Աֆղանստանի երեք նահանգներում վնասազերծվել է 36 գրոհային, մեկին գերի են վերցրել:

Հայաստանն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2010-ի հունվարից: Հայկական զորամիավորումը (126 խաղաղապահ) գործում է գերմանական հրամանատարության ներքո եւ տեղակայված է Մազարի Շարիֆում եւ Քունդուզի օդանավակայանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ