News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2012 թ. ընթացքում Հայաստանում կստեղծվի վենչուրային հիմնադրամ, որն արդեն մինչեւ տարեւերջ կիրականացնի իր առաջին ֆինանսավորումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով` բանկերն ընդհանրապես չեն մտնում բարձր տեխնոլոգիաների ոլորտ, իսկ տեխնոլոգիական ընկերությունները գրավ չունեն վարկի համար: Վենչուրաին ֆոնդն այդ դեպքում այլընտրանք է բանկային ֆինանսավորմանը: Նոր ստեղծվող ֆոնդը սկզբնապես ունենալու է 6 մլն դոլար կապիտալ, որի կեսը տրամադրելու է Համաշխարհային բանկը, մյուս կեսը` պետական բյուջեն: Ֆոնդը բաց է նաեւ մասնավոր ներդրողների համար: Ըստ Բ. Ենգիբարյանի` ներկայում բանակցություններ են տարվում ամերիկյան, ռուսական, իսրայելական ընկերությունների հետ, հետաքրքրություն կա նաեւ հայկական ընկերությունների կողմից:

Վենչուրային ֆոնդը նախնական փուլում ֆինանսավորելու է 200-500 հազ. դոլար արժողությամբ ծրագրերը: Ըստ Բ. Ենգիբարյանի` վենչուրային ֆոնդերը չափազանց ռիսկային ծրագրեր չեն ֆինանսավորում («գաղափար չեն ֆինանսավորում»): Ռիսկային գաղափարների համար պետք է դրամաշնորհ ստեղծվի, որպեսզի գաղափարը հասցվի մինչեւ ծրագրի աստիճան, այնուհետ ֆինանսավորվի վենչուրի միջոցով:

Վենչուրային ֆոնդն ունենալու է անկախ (պրոֆեսիոնալ) կառավարիչ: «Կառավարությունը չի կառավարի ֆոնդը, այլ խթան է ստեղծում: Վենչուրում փողը երկրորդական է, կարեւորը` պրոֆեսիոնալիզմն է, քանի որ մասնակցում է բիզնեսի կառավարմանը»,-նշեց Բ. Ենգիբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ