News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկահայերն ու ամերիկացիները Նյու Յորքի Թայմս սքվերում ապրիլի 22-ին հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ կդատապարտեն Օսմանյան կայսրությունում կատարված հանցագործությունը:

Թայմս սքվերում ակցիան անցկացվում է արդեն 27-րդ տարին անընդմեջ, եւ այս տարի կանցկացվի «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության մեջ. անվիճելիի մերժումը հանցագործություն է» կարգախոսով, գրում է «Armenian Reporter»-ը:

Նշենք, որ ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Նրա օրինակին հաջորդել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Վատիկանի, Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ