News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2011 թվականին Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 89%-ով: Ամբողջ աշխարհում դա աճի ամենաբարձր ցուցանիշն է:

Այդ մասին ասվում է սպառազինության մասին նոր զեկույցում, որը հրապարակել է աշխարհի խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտը:

«Ադրբեջանն ավելացրել է բյուջեն 89%-ով, ինչը ողջ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է, հատկապես հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի հետ հակամարտության վերսկսման մասին նախազգուշացումները»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի համաձայն 2011 թվականին ողջ աշխարհում զինվորական ծախսերն ընդհանուր առմամբ աճել են 0,3%-ով` կազմելով 1,738 մլրդ դոլար:

ԱՄՆ եւ արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներ զինվորական ծախսերը էականորեն կրճատել են:
Ռուսաստանն իր ծախսերն ավելացրել է 9,3%-ով (71.9 մլրդ դոլար)` ԱՄՆ-ից (711 մլրդ դոլար) եւ Չինաստանից (143 մլրդ դոլար) հետո զբաղեցնելով 3-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ