News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մենք քիչ ասելու ենք, շատ անելու, ամենակարեւորը դոշ չենք ծեծում, որ դուք մեզ ձայն տաք, ոչ էլ խնդրում ենք, մենք ամեն ինչի հասած մարդիկ ենք»,-այս մասին այսօր Դիլիջանում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես իմ երկրից ոչ մի տեղ չեմ գնալու, դրա համար այսօր ես այս ծանրության տակ մտել եմ ոչ թե իմ կաշին փրկելու,պաշտոն ստանալու, ունեցվածք դիզելու: Աստծո կամոք ամեն ինչ էլ ունեմ, ուզում եմ կարողանանք օգտակար լինել, հետեւողական լինել, որ բոլորն էլ ուշադրության կենտրոնում լինեն, որ չհիասթափվեն ու չկոտրվեն մարդիկ: Պարտքի տակ ընկնելով չթողնեն իրենց հայրենիքը ու գնան, այլ կարողանան լիարժեք այստեղ աշխատեն ու իրենց ընտանիքի հոգսը հոգան»,-ասաց նա:

«Ընտրողը դուք եք, դուք պետք է նայեք ամեն մարդու, թե ով է ինքը, ոսկե սարեր ես ձեզ չեմ խոստանում, ինչ-որ ծրագրում կա,անմիջապես, 3 ամսում իրականություն է դառնալու»,-նկատել է Ծառուկյանն ու հավելել. «Ամեն ինչը գիտեմ, պրոբլեմն ու խնդիրը, հոգսն ու ցավը, միայն հիմա կասեմ, որ ձեր ճակատագրի լուծողը դուք եք: Այսօր ոչ մի պաշտոնյա, քաղաքապետ ու գյուղապետ, ձեզ ստիպելով ու պարտադրելով կասի, որ ձեր ձայնը սրան կամ նրան տաք, դա անում են իրենց կաշին փրկելու ու աթոռ փրկելու համար»:

ԲՀԿ առաջնորդի փոխանցմամբ,  հիմա ժողովրդի ապագայի հարցն է դրված. «Ձեզ հնարավորություն է տրվում, որ 5 տարին մեկ անգամ ձեր ընտրությունը կատարեք` պարզ, արդար ու թափանցիկ»:

Այնուհետ նա դիլիջանցիներին հայտարարեց, որ եթե որեւէ մեկը փորձի կպնել իր թիմակցին, ուրեմն իրեն են կպնելու: «Եթե հարց կա, զանգեք, դիմեք: Իրենք ուղղակի քամի ու փոթորիկ են անում, ես ձեր կողքին կանգնած եմ, երբ զանգեք... ոչ մեկը բարոյապես իրավունք չունի փորձի իմ թիմակցին նեղացնել»:

Հանդիպման վերջում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անձամբ ԲՀԿ անդամատոմսեր բաժանեց մի քանի հոգու, ապա ուղեւորվեց Տավուշի մարզի Հաղարծին գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ