News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի հայ համայքնը չի նահանջի. համայնքը պահանջում է  քրեական գործ հարուցել թուրք նախարար Էգեմեն Բաղշի նկատմամբ, ով ժխտել էր Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես գրում է  «Nouvelles d`Arménie»-ին` վկայակոչելով «NZZ am Sonntag»-ին,  հակառասիստական նորմերի խախտման փաստով քրեական գործ դեռեւս կարող է հարուցվել Թուրքիայի եվրոպական գործերով պետնախարարի նկատմամբ: Այդ ուղղությամբ աշխատում է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Շահինյանը հայտարարել է, որ դիմել է Ցյուրիխի վերաքննիչ դատարան` ընդդեմ դատախազության այն կարգադրության, ըստ որի հարկ է հրաժարվել Բաղշի քրեական հետապնդումից: Հիշեցնենք, որ մարտի 26 -ին դատախազությունն ավարտվել էր թուրք նախարարի նկատմամբ նախնական հետաքննությունը` առանց քրեական գործ հարուցելու. Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հետ խորհրդատվությունները բերել էին այն եզրահանգման, որ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա ժամանած Բաղշը իր գտնվելու ողջ ընթացքում օգտվել է անձեռնմխելիությունից: Դատախազությունը հայտարարել էր, որ գործընթացը փակված է:

Անվիճեի է, որ Բաղշը  հունվարի վերջին Ցյուրիխում հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը` խախտելով Շվեյցարիայի հակառասիստական օրենքը: Նրա հայտարարությունը հեռարձակվել էր թուրքական հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ հրապարակվել էր մամուլում եւ համացանցում. «Տեսեք, ես Շվեյցարիայում եմ: Ես ասում եմ` չի եղել Հայոց ցեղասպանություն: Ով կհամարձակվի եւ կցանկանա` կարող է գալ եւ ինձ ձերբակալել»:

Շահինյանը չի ցանկանում առավել մանրամասն մեկնաբանել իր բողոքը: Սակայն Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի համանախագահ Անդրեաս Դրայզիբները բացեիբաց քննադատում է դատախազության դիրքորոշումը. «Մենք չենք հասկանում, թե ինչու մեր իշխանությունները նման վերապահումով արձագանքեցին. հավանաբար, ընտրվել է ամենաքիչ դիամադրության ճանապարհը»: Եվ, այդուհանդերձ, թուրք նախարարը գիտակցաբար եւ սադրիչ կերպով խախտել է շվեյցարական օրենքն ու ռասիստական հայտարարություն կատարել: Դրայզիբները ենթադրում է, որ «Թուրքիայի հետ տնտեսական շահերն ավելի բարձր են դասվում, քան մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, եւ դա ապշեցուցիչ է»: Նա կասկածում է, որ Բաղշն իրականում օգտվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից: «Միջազգային տնտեսական համաժողովը մասնավոր միջոցառում է: Ես վստահ եմ, որ անձեռնմխելիության վերաբերյալ կարող էր այլ որոշում ընդունվել»: Հիմա արդեն վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ