News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում յուրաքանչյուր երկու ժամը մեկ երեխա է մահանում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Սեվիլ Ասադովան` «Կյանքի համար օգտակար փաստեր» ժողովածուի շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով` սա սարսափելի վիճակագրություն է: Նա նշել է, որ ոչ համապատասխան սնվելու պատճառով Ադրբեջանում վերարտադրողական տարիքի չորս կանանցից երեքը եւ հինգ երեխայից երկուսը տառապում են անեմիայով:  Ութ երեխայից միայն մեկն է առաջին 6 ամիսներին մայրական կաթ ստանում: Սա էլ հանգեցնում է մանկական հիվանդությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ