News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան միակողմանիորեն հայտարարել է միջուկային եւ հրթիռային փորձարկումների սառեցումից հրաժարվելու մասին։

ԿԺԴՀ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «ԱՄՆ-ն, դիմելով թշնամական բացահայտ միջոցների, խախտել է փետրվարի 29-ի՝ ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրը»։ Դրանից ելնելով՝ Փհենյանը կարեւոր չի համարում տվյալ համաձայնագրի դրույթների իրականացումը։

Ինչպես մեկնաբանում է «Առաջին ալիքը»,  խոսքը ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի սառեցման դիմաց մթերային օգնության մասին է։ Վաշինգթոնը դադարեցրել է օֆնության մատակարարումը այն բանից հետո, երբ Փհենյանը հայտարարել էր Կիմ Իր Սեննի հարյուրամյակի պատվին հրթիռ մեկնարկելու մտադրության մասին։ Մեկնարկն արդյունքում անհաջողությամբ է ավարտվել։

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ-ը քննադատել էր հրթիռի մեկնարկը։ ԱԽ-ի հայտարարության մեջ ընդգծվել էր, որ ցանկացած հրթիռի մեկնարկ, որի համար կիրառվում է բալիստիկական հրթիռների տեխնալոգիան, նույնիսկ եթե այն բնութագրվում է որպես հրթիռի կամ տիեզերական հրթիռակրի մեկնարկ, 2006 եւ 2009 թթ. ԱԽ-ի նախկին բանաձեւերի լուրջ խախտում է համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ