News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բոլոր քաղաքական ուժերը փորձում են հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի շրջանակներում կազմակերպել իրենց քարորազարշավը եւ դա մինչ այժմ հաջողվել է։ Այս մասին, այսօր՝  ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ ամփոփելով նախընտրական պաշտոնական քարոզարշավի երկրորդ շաբաթվա արդյունքները:

Նրա խոսքով՝  ՀՀԿ-ի հանդիպումները քաղաքացիների հետ ընթանում են կանոնավոր, լայն հետաքրքրությունների շրջանում, քննարկվում են ամենատարբեր խնդիրներ՝ սկսած գլոբալ եւ վերջացրած տեղական խնդիրներից։ Պատգամավորի խոսքով՝ ունեն արդեն իսկ կայուն ընտրողների ստվար զանգված եւ որոշակի հատված, որոնք դեռ կողմնորոշվելու անհրաժեշտություն ունեն։ «Ունենք որոշակի կայուն իշխանական եւ որոշակի կայուն ընդդիմադիր զանգված, նախընտրական գործընթացն այն է, թե որքանով այդ զանգվածները կընդլայնվեն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մենակ վարում  քարոզարշավը, նա պատասխանեց, որ նախագահին ուղեկցում են կուսակցության մարզային կառույցների, ակտիվի, երիտթեւերի ներկայացուցիչները եւ այդպես հնարավորություն կա հասարակության անդամների ուղիղ շփումը նախագահների հետ։

Ինչ վերաբերում է  «The Gallup Organization»-ի հարցումներին, ըստ որի՝  եթե ընտրություններն այս կիրակի անցկացվեն, ՀՀԿ-ն կստանա ձայների 34 տոկոսը, Արտակ Զաքարյանի խոսքով՝  այդ թիվը կփոխվի, եւ իր կուսակցության ընտրազանգվածը ընդլայնվելու լուրջ պոտենցիալ ունի։ 

Անդրադառնալով մի շարք ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի կողմից բաժանվող ընտակաշառքների մասին լուրերին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ուղղված են ընտրական համակարգի դեմ եւ նման կերպ փորձում են հասարակության մոտ անվստահության մթնոլորտ սերմանել ընտրական գործընթացների նկատմամբ։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ