News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի մասնակիցները լրջորեն անհանգստացած են ստացված լուրերով, ըստ որոնց իսլամիստ ծայրահեղականները սպառնում են ահաբեկչություններ եւ սպանություններ կազմակերպել մրցույթի մասնակիցների դեմ:

Նրանք կոչ են արել ուժեղացնել իրենց անձնական անվտանգությանն ուղղված միջոցառումները` Բաքու այցելության ժամանակ:

Ինչպես գրում է Independent.ie-ն, «Եվրատեսլիսի» մասնակիցների դեմ հարձակվելու ծայրահեղականների մտադրության մասին լուրը լրատվամիջոցներում է հայտնվել ապրիլի 8-ին իսլամիստ ծայրահեղականների Ummanews.ru կայքում «Ադրբեջան. Չնահանջել եւ չհանձնվել» հոդվածի հրապարակումից հետո:

Ծայրահեղականները հայտարարել են, որ այսպիսով իրենք մտադիր են վրեժ լուծել իրենց գաղափարակիցներից մեկի` Վուգար Փադարովի համար, ում սպանվել է Գյանջայում հատոիկ գործողության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ