News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` ապրիլի 18-ին, բացվել է մեծահարուստ նավթարդյունաբերող եւ մեկենաս Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը:

Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլ պաշտոնական անձինք:

Արարողության ժամանակ հիշատակվեց նախագծի մեջ ներդրում ունեցած մարդկանց, այդ թվում բարերար Վահագն Հովնանյանի անունը:

Հուշարձանի հեղինակն է Հայաստանի վաստակավոր քանդակագոր Տիգրան Արզումանյանը:

Բարերար-մեկենասի թոռ Ալեքսանդր Մանթաշովն իր կարճ խոսքում հիշեց իր հոր պատմությունները պապի մասին, որի մեծագույն երազանքը հայ ժողովրդի բարգավաճումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ