News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 18-ին, մահվան ելքով հերթական  դեպքն է գրանցվել զինված ուժերում:

Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին:

Առայժմ հայտնի չէ  զինվորի մահվան ստույգ պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ եւ, ըստ իրեն հասած տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել հակառակորդի արձակած կրակոցների պատճառով:

Գյուղապետի փոխանցմամբ, վիրավոր զինվորի վիճակը բավարար է, նրան պատրաստվում են հիվանդանոց տեղափոխել: Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ դեպքից հետո 1.5-2 ժամ գյուղի տարածքում կրակոցներ են լսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ