News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդա-ֆիննական «TeliaSonera» հեռահաղորդակցական ընկերությունը իր համակարգից թույլ է տվել օգտվել նախկին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայություներին` կասկածելի կոնտակտներին հետեւելու համար:

Իչպես նշում են շվեդական ԶԼՄ-ները, նման ծառայություններ էին մատուցվում Ադրբեջանին, Բելառուսին եւ Ուզբեկստանին:

«TeliaSonera»-ն մեծ գումարների պայմանագրեր էր կնքում բռնապետական ռեժիմների հետ` պայմանով, որ հասանելի կդարձնի իր համակարգը, որ ավելի հեշտ լինի լրտեսել», - գրում է շվեդական «The Local» թերթը:

Ոչպես օրինակ, հոդվածում բերվում է մի ադրբեջանցու օրինակ, որը «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ SMS էր ուղարկել Հայաստանի օգտին, որից հետո կանչվել հարցաքննության:

TeliaSonera-ի գլխավոր բաժնետերերն են Շվեդիայի (37,3%) եւ Ֆինլանդիայի (13,7%) կառավարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ