Ապրիլի 18-ին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանը Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել։
«Եվրամիության հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ասոցացման համաձայնագրերը տարածաշրջանը պետք է դարձնեն ավելի անվտանգ, նաեւ նպաստեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Եվրոպական խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարությունում։
Բանաձեւում Եվրոպայի խորհրդարանը Եվրոպայի Խորհրդին եւ Եվրամիության Հանձնաժողովին հանձնարարել է, թե ինչ դիրքորոշում ունենալ երկու երկրների հետ ասոցացման համաձայնագրերի բանակցություններում։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երկու երկրներին կոչ են անում ավելի մեծ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Բանաձեւը դատապարտում է տարածաշրջանի միլիտարիզացիան, ռազմական ծախսերը՝ Եվրամիության երկրներին կոչ անելով դադարեցնել զենքի եւ զինամթերքի առաքումը երկու երկրներին։
Խորհրդարանը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արել մեղմել ելույթները եւ շարունակել իրական երկխոսության ուղին։
Զեկուցողներն ընդգծել են, որ թեեւ ասոցացման մասին համաձայնագրերը չեն կարող հանգուցալուծել հակամարտությունը, սակայն Եվրամիությունը պետք է ձգտի ունենալ իր ներդրումը տարածաշրջանի կայունությունում՝ օրինակ՝ ուշադրությունը կենտրոնացնելով երիտասարդների եւ ակադեմիական շրջանակների շփումների, փոխադարձ վստահության ամրապնդման, վիզայի ռեժիմի հեշտացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի վրա։
Պետր Պորեբայի պատրաստած զեկույցում նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է բարեփոխումներին, սակայն մայիսի 6-ին անհրաժեշտ է ապահովել ազատ եւ արդար ընտրություններ։
«Խորհրդարանական ընտրությունները Եվրամիության հետ լավա հարաբերություններ ունենալու՝ Հայաստանի վճռականության թեստ կլինի։ Եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, իսկ ես կարծում եմ, որ դրանք կլինեն այդպիսին, ապա դա կնշանակի, որ Հայաստանը լրջորեն հետեւում է իր պարտավորություններին»,- հայտարարել է Պորեբան։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանը մինչեւ այսօր չի ավարտել «2008թ. մարտի 1-ի իրադարձությունների թափանցիկ եւ անաչառ հետաքննությունը»։

Թաթայի համերգը՝ կարմիր գծեր ստուգելու փո՞րձ. մարդիկ չեն ընդունում Հ1-ի ներողությունը I ԼՈՒՐԵՐ I20:00

«Ուժեղ Հայաստան»–ը հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել

ԵԽԽՎ-ն Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ի օգտին եզրահանգումներ է արել I ԼՈՒՐԵՐ I 16:00

Բենզինի գինը Հայաստանում նոր ռեկորդ է հատում. 600՝ «Ռեգուլյարը», 620՝ «Պրեմիումը» I ԼՈՒՐԵՐ I 14:00

Հանրայինը ներողություն խնդրեց Թաթայի համերգը պատերազմի տարելիցին ցուցադրելու համար I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Հ1-ի խայտառակվելուց մինչև եվրոպացիների կողմից ընտրությունների քննադատություն. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը դարձնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պայման․ սենատորները դիմել են վարչակազմին
Կարդացեք նաև

Արտաքին միջամտության փաստն աննախադեպ էր և մտահոգիչ. ԵԽԽՎ պատգամավորը՝ ՀՀ–ում ընտրությունների մասին

SOCAR-ը կնվազեցնի վառելիքի գները Իտալիայում․ Մելոնին շնորհակալություն է հայտնել Ալիևին

ՔՊ–ական պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնից Գարեգին Երկրորդի եղբորը «գործակալ» անվանեց

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի

ԵԽԽՎ զեկույցում պարգևավճարները, դրամաշնորհները որպես հանրային ռեսուրսի չարաշահում է գրված. Մելոյան














