News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շենգավիթ համայնքի Արագածի փողոցում քիչ առաջ պայթյուն է որոտացել, որի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնեց NEWS.am-ի թղթակիցը։

Նախնական տվյալներով՝ պայթել է միհարկանի փոքր տան գազի բալոնը։ Հարեւանները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ նախ պայթյունի ձայն են լսել, ապա  տեսել են բարձրացող ծուխը։ Ըստ որում՝ կրակը բավական  հզոր է եղել, ամբոջությամբ այրվել է մեկ հարկանի առանձնատունը։ Այդ տարածքում կան բազմաթիվ առանձնատեր  եւ հրդեհը սպառնում է ոչ միայն դրանց, այլեւ հարեւան տներին։ Առայժմ զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չկա։

Ահազանգից 15 րոպե հետո ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջները ժամանել են դեպքի վայր, երկու հրշեջ մարտական հաշվարկ փորձում են այս պահին մարել կրակը։ Դեպքի վայրում աշխատում են նաեւ շտապ օգնության բրիգադը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ