News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը «Le Nouvel Observateur»-ին տված հարցազրույցում  անդրադարձել է նաեւ Թուրքիային եւ Հայոց ցեղասպանությանը:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է տրամադրված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նկատմամբ, Օլանդն ասել է.

«Եվրամիությունը Թուրքիային անդամակցության թեկնածուի կարագվիճակ է տվել: Մենք պետք է շարունակենք բանակցությունները` բարի կամքի ոգով եւ Եվրոպայի ու Թուրքիայի ժողովուրդներին թողնենք որշում կայացնեն, երբ կգա այդ ժամանակը: Դա պարտադիր երկարատեւ գործընթաց է լինելու, որը մոտակա հինգ տարում չի ավարտվի, քանի որ շատ խոչընդոտներ են մնում` Թուրքիայի ժողովրդավարության ամրապնդումը պետք է ավարտվի, պետք է լուծվի կիպրական հարցը,  թուրքական իշխանությունները պետք է ճանաչեն հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության իրողությունը: 

Մենք պետք է շարունակենք կամ, ավելի շուտ, վերսկսենք Թուրքիայի հետ երկխոսությունըը  հանգիստ մթնոլորտում. վերջին հինգ տարվա ընթացքում Նիկոլա Սարկոզիի կողմից  քաղաքական նպատակներով լարվածության ավելացումը մեր երկրի, Եվրոպայի եւ աշխարհի  շահերից չի բխում: Մենք դա տեսնում ենք այսօր, երբ Թուրքիայի դերը ռազմավարական է Սիրիայում, ինչպես նաեւ «արաբական գարնան» հետեւանքներով պայմանավորված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ