News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանյան 20 կազմակերպություններ այսօր` ապրիլի 19-ին, արժանացան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի մրցանակների` միջազգային ԻՍՕ ստանդարտներին հետեւելու համար: Մրցանակները շնորհեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Մրցանակաբաշխության համար սահմանվել է երկու կարգի մրցանակ: Առավել բարձր` «Ոսկյա մրցանակը» շնորհվեց այն 10 կազմակերպություններին, որոնք առավել մեծ չափով են կիրառում ստանդարտացման փաստաթղթերը: Դրանք են` Երեւանի կոնյակի գործարանը («Արարատ» ապրանքանիշ), «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը, «Ջերմուկ գրուփը», «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը, «Գյումրի-Գարեջուր»-ը, ցեմենտի արտադրության «Ֆիլիշին» ընկերությունը, «Դուստր Մարիաննա» կաթնամթերք արտադրողը, նավթամթերք ներմուծող «Ֆլեշը», «Արարատ ցեմենտը», «բարի սամարացին» (մսամթերք):

«Բարձրագույն մրցանակը» շնորհվեց ստանդարտացման գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող 10 հեղինակավոր հայկական կազմակերպությունների: Դրանք են` «Չանախ» (կաթնամթերքի արտադրություն), «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» (մսամթերք), «Պոստ Լեքս Քոնսալթինգ» (հակակարկտային կայաններ), «Հայասի գրուփ» (սննդամթերք), «Ին մուլդ» (պլաստմասայե տարաներ), «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Փ.Աբաջյան» (շինարարական նյուէթերի հավաստում եւ փորձարկում), «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռոյալ Արմենիա» (սուրճ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ