News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կահիրեում լույս է տեսել Նաբիլ Հեֆնի Մահմուդի «Հայ ընտանիքի պատմությունը» (Hekayat Osra Aremenia) գիրքը, որը պատմում է Եգիպտոսում հայտնի հայ ընտանիքի մասին, որը բարձր պաշտոնների եւ թագավորական իշխանության է հասնում, տեղեկացնում է «Ahram Online»-ը:

Ընտանիքի հայրը` Աբուլ Ֆարագ բեն Նեկուլան  մեծ իշխանություն է ունցել Եգիպտոսում,  եւ նրա ընտանիքի անդամները եւս բարձր պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում` պաշտպանության նախարարությունում,  ինչպես նաեւ որոշ շրջան կառավարել են Եգիպտոսը: Գիրքը պատմում է ընտանիքի մասին Եգիպտոսում  հաստատվելու պահից` օգտագործելով տարբեր աղբյուրներ եւ փաստական նյութեր:

Նշվում է, որ հայրը սկսել է որպես բանկիր. դա հատկապես ժողովրդականություն էր վայելում հայերի եւ ղպտիների շրջանում: Նա աստիճանաբար առաջ է գնացել` դառնալով նախարար: Պատմությունը շարունակվում է մինչեւ ընտանիքի մասին վերջին հիշատակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ