News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաջողությունների է հասել Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Այդ մասին այսօր` ապրիլի 19-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` Շենգավիթում ընտրողների հետ հանդիպմանը: (ֆոտոռեպորտաժ)

«Մենք որպես կառավարող քաղաքական ուժ զեկուցում ենք, որ նախորդ տարիներին որոշակի արդյունքների ենք հասել Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Մեզ դիտում են որպես հուսալի գործընկեր թե Ռուսաստանում, թե Եվրոպայում ու ԱՄՆ-ում, թե Արեւելքում»,- նշել է նախագահը:

«Եւ դա փաստ է: ՀԱՊԿ շրջանակներում ուժեղացրել ենք արտաքին ագրեսիային հակազդելու համակարգը: Ավելի պարզ ասեմ` հնարավոր պատերազմը կանխելու հարցում գործուն միջոցներ ենք ձեռք առել: Ապահովել ենք ուժերի հավասարակշռությունը: Մենք պաշտպանել ենք խաղաղությունը, որի գինը լավ գիտեք»,- նշել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանն Արցախին համակողմանի օգնություն է ցուցաբերում: «Արցախի հանրապետությունը պետք է դառնա ընթացող բանակցությունների լիիրավ անդամ, լիիրավ կողմ»,- ասել է ՀՀԿ նախագահը` հավելելով, որ իրենք պայքարում են դրա համար, նաեւ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման համար:

ՀՀԿ նախագահն իր ելույթում խոսել է նաեւ տնտեսական խնդիրներից, արձանագրել, որ Շենգավիթ վարչական շրջանի գլխավոր խնդիրներից է զբաղվածության հարցը:

Սերժ Սարգսյանըը կոչ է արել ձայն տալ ՀՀԿ-ին: Նախագահը նշել է, թե Շենգավիթի տարածքի մի մասը ընդգրկված է թիվ 8 ընտրատարածքում, եւ կոչ է արել ձայն տալ հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանին: Իսկ թիվ 11 ընտրատարածքում էլ կոչ է արել ընտրել «Բարգավաճ Հայաստանի» կողմի առաջադրված Գրիգորի Մարգարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ