News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

McDonald`s ռեստորանի աշխատակցին սպառնում է 20 տարվա ազատազրկում այն բանի համար, որ թքել է ռեստորանի այցելուների ըմպելիքների մեջ:

Սիմփսոնվիլ քաղաքի բնակիչ Մարվին Վաշինգթոնը կալանավորվել է ապրիլի 18-ին` 5 հազար դոլար գրավով ազատ արձակվելու պայմանով:

Սկսված հետաքննության տվայլներով, ապրիլի 14-ին կինը դստեր հետ McDonald`s-ում սառը քաղցր թեյ է պատվիրել, սակայն պարզվել է, որ այն քաղցր չէ:

Կինը վերադարձրել է թեյը, որ ռեստորանի աշխատակիցներն ուղղեն իրենց սխալը, սակայն երկրորդ անգամ նրան տվել են ոչ քաղցր թեյ: Այդ ժամանակ մայրն ու դուստրը որոշել են թեյը վերցնել իրենց հետ եւ ինքնուրույն քաղցրացնել այն: Տանը բացելով թեյի պլաստիկե կափարիչը, զարմանքով նկատել են, որ թեյի մեջ թուք կա, կարծես մեկը թքած լինի թեյի մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:

Վրդովված հաճախորդները դիմել են ոստիկանություն: Շուտով ոստիկանների ձեռքին է հայտնվել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Մարվինը կռանում բաժակների առաջ` նախքան դրանցում թեյ լցնելը: Ըստ ամենայնի, այդ պահին նա մի քանի անգամ թքում է բաժակների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ