News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել է Երեւանի  «Արարատ» սննդի կոմբինատ: Նախագահը ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրին, զրուցել ղեկավարության հետ:

Ընկերությունում գործարկվել են նոր` մրգերի վերամշակման, հյութերի շշալցման, ինչպես նաեւ խոտաբույսերով թեյերի արտադրության հոսքագծեր: 2011թ-ին ընկերությունն արտադրության մեջ ներդրել է 2,5 – 3 մլն դոլար, 2012թ-ին նախատեսում է ներդնել 1- 1,5 մլն դոլար:

«Բացի այդ, մենք պատրաստվում ենք մրգերի եւ բանջարեղենի ընդունման ցանց ստեղծել ողջ հանրապետությունում` մարզերում ներկայացվածության շրջանակն ընդլայնեու համար: Սրանով, կարծում ենք,  կօգնենք  գյուղացիներին` իրացման հարցը թեթեւացնելով: Մեր կառույցի ընդլայնման միջոցով  նախատեսւոմ ենք աշխատատեղերն ավալեցնել  5-10%-ով», – NEWS.am-ի թղթակցին ասաց ձեռնարկության սեփականատերերից մնեկը` «Սարգիս Կարոլինա» հոլդինիգի ներկայացուցիչ Երվանդ Թարվերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ