News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ցեղասպանությունը վերապրածի թոռ է, հետեւաբար կարիք չունի  Օբամայից լսել այն, ինչ ինքն արդեն գիտի: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշեց, որ ժամանակն է քննադատաբար մոտենալ հայոց սփյուռքին, քանի որ նրանք պետք է հասկանան, որ Հայաստանը Դիսնեյ-լենդ չէ եւ Հայաստանին չպետք նայել Երեւան հյուրանոցի պատուհանից: Ռ. Կիրակոսյանի փոխանցմամբ, 7 տարի է, ինչ ապրում է Հայաստանում եւ կարող է արձանագրել, որ սփյուռքահայերի համար պայմանները բարենպաստ չեն, հետեւաբար Հայաստանի իշխանությունները պետք է ավելի հեշտացնեն կյանքը սփյուռքահայերի համար, ովքեր ցանկանում են ապրել Հայաստանում:

Այդ առումով նա երկու երկու մարտահրավեր առանձնացրեց. «Նախ հնարավորությունների պակասն է կապված մենաշնորհային տնտեսության հետ, որտեղ տնտեսությունը ղեկավարվում է օլիգարխաների կողմից, երկրորդը ժողովրդավարությունն է եւ ազատ ու արդար ընտրությունների առկայության ապահովումը»,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչու նախընտրական քարոզարշավի ընթացքում չի շոշափվում ԼՂ հարցը, փորձագետն արձագանքեց. «Դա պայմանավորված է  նրանով, որ հայերն այս հարցով համախմբված են: Միակ տեղը, որ ղարաբաղյան հարցը շարունակում է խնդիր մնալ, Բաքուն է, քանի որ չի հասկանում, որ Ղարաբաղը կորցրել է հավերժ»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ