News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնային տնտեսությունների վարկավորումը 2011 թ. թեև ավելացել է, սակայն աճի տեմպով դեռևս զիջում է իր նախաճգնաժամային մակարդակին: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2011 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունում: Արդյունքում՝ Արելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների համեմատ, Հայաստանում տնային տնտեսությունների պարտքի բեռը շարունակում է մնալ անհամեմատ ցածր: Տնային տնտեսությունների վարկավորում/ՀՆԱ հարաբերակցությունը 2010 թ. համեմատ 2011 թ. ավելացել է 2.5 տոկոսային կետով եւ կազմել 14.5%:

Տնային տնտեսությունների պարտքի  բեռի կառուցվածքում շարունակում են գերակշռող մնալ առեւտրային  բանկերի նկատմամբ պարտավորությունները, որոնց մասնաբաժինը տարեվերջին կազմել է 87.2%: Սակայն ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների վարկավորման աճի տեմպն ավելի բարձր է եղել:

Տնային տնտեսությունների վարկավորման ոլորտում ակտիվություն նկատվել է առավելապես սպառողական վարկերի գծով, որոնց աճը 2011թ. կազմել է 36.0%: Սպառողական վարկերից միայն ավտովարկավորման մասով է առկա անկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ