News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայտնի REDHACK հաքերների խումբը կոտրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության փաստաթղթերի արխիվային կայքը՝ թողնելով ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինի դեմ մի գրություն։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ REDHACK-ն իր գրության մեջ հիշատակել է օրեր առաջ Էրզրումում ՆԳ նախարարի՝ մի քաղաքացու ուղղված. «Դե թռվռա կամ խաղա, որ հավատանք, որ մեզ սիրում ես» խոսքերը եւ դիմել նախարարին. «Հիմա խաղալու հերթը քոնն է, Իդրիս։ Եթե մեր տված հարկերի հաշվին օգտվում ես շքեղություններից, պիտի ապացուցես, որ մեզ սիրում ես։  Դե թռվռա, որ հավատանք։ Հուսով ենք, որ նման գեղեցիկ ուրբաթ օրով մեզ չես մերժի։ ՆԳ նախարության փաստաթղթերի ամբողջ տվյալները պատճենել ենք, եւ եթե շարունակես անմեղ մարդկանց որպես REDHACK-ի անդամ ձերբակալել, դրանք կհրապարակենք։ Տեսնենք՝ դու ես խաղալո՞ւ, թե՞ ժողովուրդը»,-նշվել է հաքերների գրության մեջ։

Գրության վերջում հաքերները շեշտել են, թե իրենք ոչ ոստիկաններից, ոչ ինտերպոլից, ոչ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունից, ոչ էլ՝  Կենտրոնական հետախուզական վարչությունից չեն վախենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ