News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուժեղ հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ռուսաստանի Ամուրի շրջանի Տիգդա գյուղը: Ապրիլի 20-ին երեք ժամվա ընթացքում կրակը շուրջ 200 բնակելի տներ եւ բակային շինություններ է ոչնչացրել: Արդյունքում 120 մարդ մնացել է առանց տանիքի, այդ թվում` 28 երեխաներ:

Այս պահին Տիգդայում աշխատում են փրկարարները եւ հոգեբանները:

Վերջին տվյալներով` զոհվել է տարեց մի կին` չհասցնելով ժամանակին դուրս գալ տնից:  Եւս մեկը խոր այրվածքներով գտնվում է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Եւս երկու մարդ սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց:

Լրատվամիջոցների  հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է սղոցարանի մեքենայական բաժնում տրանսֆորմատորի կարճ միացման հետեւանքով: 24 մ/վ ուժգնությամբ  քամու հետեւանքով հրդեհը տարածվել է ողջ գյուղում:

Իշխանությունները հայտնել են որ տուժածներին փոխհատուցում կտրվի եւ նրանց համար նոր  տներ կկառուցվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ