Ապրիլի 22-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Range Rover մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան գյուղի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 21 տան մոտ վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը Ալեն Սիմոնյանն է:
Երեխան նույն ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն: