News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրք ազգայնականների կողմից ստեղծված Lobisav կազմակերպությունը նախատեսել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոք բարձրացնել՝ Ցեղասպանությունն արդեն ճանաչած երկրների Անկարայում գտնվող դեսպանատների դեմ սեւ ծաղկեպսակ դնելով եւ 14 հազար թուրքի ստորագրությամբ բողոքի նամակ հանձնելով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Lobisav-ն իր առաջին ակցիան սկսելու է աօրիլի 24-ի առավոտյան՝ Աթաթուրքի դամաբարան այցով, որից հետո առաջինը  սեւ ծաղկեպսակ են դնելու Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչու, սակայն Lobisav-ը նախատեսել է սեւ ծաղկեպսակ դնել նաեւ այնպիսի երկրների դեսպանատների դեմ, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Օրինակ՝ այդ երկրների ցանկում են հայտնվել Սիրիան, Իսրայելը, Իրանը եւ Վրաստանը։

Lobisav-ը Ցեղասպանությունը ճանաչած 3 երկրների (Կանադա, Սլովակիա, Ավստրալիա) դեսպանատների դեմ ծաղկեպսակ չի դնի, քանի որ այդ դեսպանատները համաձայնվել են բողոքի նամակներն առձեռն վերցնել Lobisav-ից։

Նշենք, որ Lobisav-ի ղեկավար խորհդի կազմում են Կարաբեքիր փաշայի աղջիկը՝ Թիմսալ Քարաբեքիրը, ազգայնական կուսակցության անդամներ եւ այլոք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ