News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ապրիլի 21-ին «Լյումիեր» դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել լիբանանահայ  Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրել է Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող  փաստեր եւ տեսանյութեր։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես է եկել Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը եւ ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ եւ քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվել են նաեւ Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչեւի   եւ   Սլավի Բինեւի ուղերձները։

Նույն օրը, գերմանական Համբուրգում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը եւ անկաշկանդ քննարկել այն:

Ելույթ է ունեցել նաեւ ԳԴՀ ալեվիտ համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը:[1] Նա նշեց, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտում թուրքական կառավարության` Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պրն. Թոպրակը նշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք:

Ելույթներով հանդես են եկել նաեւ ԳԴՀ ասորիների միության եւ ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը:

Ելույթով հանդես է եկել նաեւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառմանը «Գայանե» երգչախումբը տիկին Գ. Գրովերի գլխավորությամբ կատարել է հայկական եւ եվրոպական հեղինակած համարներ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի եւ թուրք կատարողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ