News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մանուկ Վարդանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նա Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարն է եւ առաջադրվել էր «Օրինաց երկիր» կուսակցության կողմից:

Թեեւ Վարդանյանն ինքնաբացարկի դիմումը ներկայացրել է թիվ 25 ԸԸՀ-ին դեռ հինգ օր առաջ, սակայն ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ դիմումը չի ստացել:

Թիվ 25 ընտրատարածքում պայքարը շարունակում են Դավիթ Քոչարյանը` ԲՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Հայ ազգային կոնգրեսից, եւ անկուսակցականներ Հովսեփ Գալստյանն ու Մուշեղ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ