News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը նվիրված միջոցառումների շրջանակում` «Պոետները չեն պարում» խումբը (Հոլանդիա/Բելգիա/Գերմանիա/Շվեյցարիա) համերգային հատուկ ծրագրով հանդես կգա ապրիլի 24-ին` ժամը 19:00-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 

«Քաոսից դեպի հույս» (Այլեւս ոչ մի շղթա) խորագրով համերգային կոմպոզիցիան դաշնամուրի, կոնտրաբասի, շամանական դափի, էլեկտրոնային ձայնային համակարգի եւ լիրիկական խոսքի համադրություն է եւ զուգակցվում է «Նաիրի» լարային քառյակի կոմիտասյան կատարումների հետ եւ անդրադառնում ցեղասպանությանը, վերապրումի ու ազատության թեմաներին:

«Պոետները չեն պարում» խումբը Երեւանում հանդես կգա`

Էդվին Բերգ (Նիդեռլանդներ, դաշնամուր),

Էրիկ Սուրեմյան (Ֆրանսիա, կոնտրաբաս),

Սանիխո Նամչլյակ (ՌԴ, շամանական վոկալ եւ դափ),

Ֆրեդ ԴԲ (Բելգիա, հարվածային գործիքներ),

Սերժ վան Դայնհովեն (Նիդեռլանդներ, պոեզիա եւ վոկալ),

Առլեթ վան Լաար (Նիդեռլանդներ, դեկոր եւ ձեւավորում) կազմով:

Ծնունդով հոլանդացի  գրող Սերժ վան Դայնհովենը եւ  բելգիացի հարվածային գործիքների երաժիշտ Ֆրեդ ԴԲ-ն  համատեղ ելույթ են ունենում 1997 թ.-ից` որպես «Պոետները չեն պարում» (Dichters Dansen Niet). խումբ: Նրանք համատեղ հեղինակել են մի շարք գրքեր, CD, ստեղծել վիդեո հոլովակներ ու գրական թատերական բեմադրություններ` հանդիսատես-ունկնդրի ուշադրությունը գրավելով երաժշտության, տեքստերի, պատկերների ու բեմական մատուցման յուրահատուկ ինտենսիվ ոճով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ