News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խոհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ հունական համայնքների նախագահ Իվան Սավիդիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը:

Հանդիպման ընթացքում Շարմազանովը նշել է, որ հայ-հունական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, եւ այսօր դրանք շարունակվում են պետական մակարդակով, իսկ արժեքների ընդհանուր համակարգը հիմք է, որպեսզի ժողովուրդները յուրահատուկ վերաբերմունք ունենան միմյանց նկատմամբ:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մշակույթի եւ կրթության երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու հարցեր:

Իվան Սավիդին տեղեկացրել է, որ Հույների միության նպատակն աշխարհասփյուռ բոլոր հույներին պաշտպանելն է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնարտահայտվելու եւ իրենց ազգային առանձնահատկությունը պահպանելու: Նա նշել է, որ Ռուսաստանի հայկական եւ հունական համայնքները սերտ համագործակցում են ոչ միայն ներքին խնդիրների լուծման, այլ նաեւ համազգային նշանակություն ունեցող հարցերի իրականացման համար: 

Արկադի Խիտարովը նշել է, որ Իվան Սավիդիի աջակցությամբ շուտով Վանաձորում կբացվի գիտակրթական հաստատություն:

Քննարկվել են նաեւ հայ ձեռնարկատերերի ներդրումների հնարավորութունները Հունաստանում եւ հույներինը` Հայաստանում:

Հյուրի խնդրանքով Շարմազանովը խոսել է հույների ցեղասպանության մասին, որն իրականացրել էր Թուրքիան անցյալ դարասկզբին: Նա նշել է, որ Հայաստանը պետական մակարդակով Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հիշում եւ դատապարտում է նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Իվան Սավիդին  իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը  հաջողություն է մաղթել կայանալիք խորհրդարանական ընտրություններում, իսկ Արկադի Խիտարովը վստահեցրել է, որ իրենք կաջակցեն ՀՀԿ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ