News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հավատապիղծներն այսօր կոչ են անում հավատալ իրենց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն` այսօր` ապրիլի 23-ին, Վարդենիսի ընտրողների հետ հանդիպմանը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր` քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչներին:

Հանդիպմանը ելույթ են ունեցել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նրա եղբայրը` թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանը: Վերջինս նշել է, թե ընտրվելու դեպքում լինելու է վարդենիսցու կողքին:

Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նկատել է, թե Հայ ազգային կոնգրեսի պայքարը ոչ թե մանդատների, այլ երկիրը կառավարող վարչախմբից ազատելու համար է:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ նշել է, թե գործող իշխանություններն այդպես էլ չեն կատարել իրենց տված խոստումները: Մասնավորապես, ըստ Բագրատյանի, Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք պետք է տուն եւ բնակարան ունենա, իսկ աշխատավարձերը կրկնապատկվեն, սակայն այդ խոսոտումները մնացին թղթի վրա:

Հայաստանի առաջին նախագահն էլ իր ելույթում պատմել է, որ իր օրոք կառավարության անդամներին գիշերը ժամը 1-ին զոռով էր ուղարկում տուն, մինչդեռ այսօր կառավարության շենքը ժամը 18-ից հետո մթության մեջ է: «Սրանք ժամը 18-ից հետո գնում են տուն, ռեստորան, խաղատներ, ժամանակ են անցկացնում մինչև առավոտ: Ամբողջ գիշեր որ չքնեն, ինչպե՞ս են աշխատելու»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Նա արձանագրել է, որ պետական պաշտոնյաները ժողովրդի հաշվին միլիոնատերեր են դարձել, իսկ շարքային քաղաքացու գրպանում հազար դրամ էլ կարող է չլինել: «Նրանք այդ գումարները ձեզնից են գողացել, եւ այդ հավատապիղծներն այսօր կոչ են անում հավատալ իրենց», - ասել է առաջին նախագահը:

Հայ ազգային կոնգրեսն այսօր նաեւ հանդիպումներ կունենա Վարդենիկի, Մարտունիի, Երանոսի, Գավառի եւ Ծովագյուղի ընտրողների հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ