News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը սկսել է ավելի լրջորեն վերաբերվել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից փոխհատուցման խնդրին: Այդ մասին հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` ապրիլի 23-ին կայացած «Ժամանակը չի մաքրում հիշողությունը» հեռուստակամուրջի ընթացքում:

Փորձագետի խոսքով, փոխհատուցման հարցը քննարկվում է հասարակության մեջ ավելի լուրջ, քան նախկինում, եւ այդ կարծիքը կիսում են նաեւ գիտական շրջանակներում: Ընդ որում, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայում արդեն մի քանի տարի գործում է հատուկ խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում` հետախուզությունից, միջազգային իրավունքի մասնագետներ, որոնց խնդիրն է արձագանքել, երբ Հայաստանը հանդես գա փոխհատուցման պահանջով:

Միեւնույն ժամանակ, փորձագետը զերծ է մնացել կոնկրետացնել, թե որքան է լինելու փոխհատուցումը: Աբստրակտ ասած, դա կարող է լինել բարոյական, քաղաքական, ֆինանսական, տարածքային փոխհատուցում, ասել է Սաֆրաստյանը` հավելելով, որ պետք է միջազգային հանձնաժողով ստեղծվի:  Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշեւի խոսքով, փոխհատուցում ստանալն այնքան էլ անիրատեսական չէ: «Եթե համալիր եւ հետեւողականորեն մոտենանք»,- ասել է փորձագետը` նշելով, որ թուրքական լրատվամիջոցներում եւս քննարկվում է այդ հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ