News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուելսցի հոգեւորական Փաթրիք Թոմասը գրել է «Կարմարտենից մինչեւ Ղարաբաղ» գիրքը, որտեղ ցույց է տվել երկու ազգերի միջեւ եղած բազմաթիվ ընդհանրությունները:

Փաթրիք Թոմասն առաջին անգամ Հայաստան է այցլել 2005թ. եւ սկսել ոսումնասիրել հայոց պատմությունը` շատ ընդհանուր եզրեր գտնելով իր հայրենիքի պատմության հետ, գրում է Wales Online կայքը:

Գիրքն ունի շատ հետաքրքիր կառուցվածք. գլուխներ` Հայաստանի եւ վերջաբաններ Ուելսի հետ ընդհանրությունների մասին:

Գրքում Թոմասը նաեւ զուգահեռներ է անցկանում Փոքր Մհերի եւ Ուելսի ազգային հերոս Օուայն Գլենդուրի միջեւ:

Գլենդուրն Ուելսի վերջին տիրակալն էր` անգլիական գրավումից առաջ: 1400 թվականին նա զորք է հանել Անգլիայի թագավոր Հենրիխ IV-ի դեմ` դիմակայելով նրան 12 տարի: 1412 թ. նա անհետ կորել է. նրան չեն գերեւարել անգլիական զորքերը, չեն դավաճանել յուրայինները: Նրա կյանքի ավարտը մնում է առեղծված:

Եկեղեցականը նաեւ նշել է, որ Օսմանյան կայսրության կողմից մեկ միլիոնից ավելի հայ է սպանվել:

Գիրքը բարձր է գնահատել անգլիկան եկեղեցու առաջնորդը` Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը:

«Զարմանալի չէ, որ նա ընդհանրություններ է գտնում մեկ այլ փոքր լեռնային պետության հետ, որը նույնպես աչքի լույսի նման պահում է իր լեզուն եւ ժառանգությունը», - գրել է Ռոուեն Ուիլյամսը գրքի նախաբանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ