News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սահմռկեցուցիչ ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: NEWS.am-ին հասած տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 22-ի երեկոյան, ինքնասպանություն է գործել 15-ամյա մի աղջիկ, ով սովորում է 9-րդ դասարանում: Ծնողները նրան գտել են տանը՝ կախված վիճակում:

NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ նա իր վարքով երբեք աչքի չի ընկել, հակառակը գերազանցիկ սովորող խելացի աշակերտ է եղել ու շատերը զարմացած են իր այդ քայլից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, աղջիկը հրաժարվել է ծնողների հետ տանից դուրս գալ՝ պատճառաբանելով, թե կմնա տանը եւ կպարապի, սակայն, երբ նրանք վերադարձել են, երեխայի դին կախված վիճակում են գտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ