Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի շրջանի հայկական Աջար գյուղը 1986-ին լքած 17 հայ դիմել են դատարան՝ հետ ստանալու իրենց գյուղը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Սասունի դատարան ներկայացրած հայցադիմում հայերը նշել են, որ 1986-ին շրջանում ահաբեկչական գործողությունների պատճառով ստիպված հեռացել են գյուցից, որից հետո հարեւան գյուղերի բնակիչները տիրացել են իրենց գույքին։ Հայերը նշել են, որ գյուղում գտնվող իրենց սեփականությունների փաստաթղթերն առկա են։
Աջար գյուղում տեղավորված քրդերի փաստաբանը նշել է, թե գյուղացիներն այդ հողերն ու շինությունները գնել են։ Փաստաբանը պնդել է, թե առուվաճառքի ականատեսներ կան, ովքեր պատրաստ են վկայություն տալ դատարանում։
Դատարանն ապացույցներ ներկայացնելու համար կողմերին մինչեւ մայիսի 4-ը ժամանակ է տվել։