News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երեւանում է գտնվում «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են ապահովում արդյունավետ եւ բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար։ Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի այցը Իտալիա եւ այցելության ընթացքում բարձր ձեռք բերված պայմանավորվածություները:

«Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ եւ խորացմամբ, մեր երկու երկրների միջեւ հաստատվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը առեւտրատնտեսական, կրթա-մշակութային եւ այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի քաղաքների ու շրջանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր, իրականավում են փոխայցելություններ, կենսագործվում են համատեղ ծրագրեր, ինչն ավելի է ակտիվացել հատկապես վերջին տարիներին»,- ընդգծել է Նալբանդյանը: 

Զրուցակիցներն անդրադարձել են Իտալիայի Միլան նահանգի եւ Հայաստանի Կոտայքի մարզի միջեւ համագործակցությանը եւ դրա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Միլան նահանգի տնտեսական ներուժը: Երկուստեք հատուկ նշվել է հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական հարաբերություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ