News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն դեռ որոշում չի կայացրել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցով: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում նշել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

Նա նաեւ ընդգծել է, որ պատրաստվում է հանդիպումներ ունենալ ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ, որպեսզի «առողջ երկխոսություն սկսի» հետագա գործողությունների վերաբերյալ:

Ժան Կլոդ Մինյոնը նախատեսում է նաեւ հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ: Նա այդ հանդիպումների կոնկրետ ժամկետներ չի նշել, ընդգծելով, որ կապված Հայաստանում ընտրական գործընթացների եւ դրանով պայմանավորված հայկական պատվիրակության անդամների զբաղվածության հետ, հանդիպումները հնարավոր է տեղի ունենան ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ